90603 դիտում
13:54 08-04-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կասկածյալներն են ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը, նրա որդին և փեսան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի 24/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գեորգի Ղարիբյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ իրենց շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և նույն ենքի բնակիչ՝ 29-ամյա Խաչիկ Երանոսյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Սարուխանյանի միջև, ինչի ժամանակ էլ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր Արաբկիրի ոստիկանություն են ներկայացրել Խ. Երանոսյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծված Գ. Ղարիբյանը ոստիկաններին հայտնել է, որ Խ. Երանոսյանը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի տղան է, իսկ Ժ. Սարուխանյանը՝ նրա փեսան, և նրանք ծեծի են ենթարկվել Լևոն Երանոսյանի հրահանգով և այդ ամենին ականատես է եղել Լ. Երանոսյանը։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և Խ. Երանոսյանը հրաժարվել է կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ առավոտյան Լ. Երանոսյանն ու Ժ. Սարուխանյանը ներկայացել են հետաքննչական բաժանմունք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
103905 դիտում
23:08 24-09-2018
Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մի քանի ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1204 դիտում
13:25 03-06-2024
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց, ապա համաներման ենթարկվեց