211652_close_icon
views-count2108 դիտում article-date 15:36 08-04-2019

Քննարկվել է Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հավանականությունը. Դեսպան Փոլադյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի պաշտոնատար անձանց հետ

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն Իրաքյան Քուրդիստան կատարած այցի ընթացքում, մայրաքաղաք Էրբիլում ապրիլի 4-6-ը հանդիպեց Անվտանգության խորհրդի կանցլեր Մասրուր Բարզանիին (Masrour Barzani): Ինչպես շտեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին հայ և քուրդ ժողովուրդների պատմականորեն ձևավորված հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Դեսպան Փոլադյանը կանցլեր Բարզանիին շնորհավորեց Իրաքի Քուրդիստանի ինքնավարության վարչապետի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ առևտրական հարաբերությունները խորացնելու շուրջ, ինչպես նաև պայմանավորվեցին շարունակել իրենց շփումները։ Օգտվելով առիթից՝ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր երախտագիտությունը հայտնեց Իրաքյան Քուրդիստանի կողմից հայ համայնքին անվճար տրամադրած հողատարածքի, ինչպես նաև կառավարության ֆինանսավորմամբ` Էրբիլի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու կառուցման համար (եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 6-ին)։ Այնուհետև դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի Քուդիստանի ինքնավարության խորհրդարանի խոսնակ, տիկին Վալա Ֆարիդին (Vala Farid), փոխխոսնակ Հեմին Հավրամիին (Hemin Hawrami), քարտուղար Մունա Կահվեչիին (Muna Kahveci): Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ և քուրդ խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով երկու ժողովուրդների կողմից համատեղ պատմությունը կիսելու և ապագայում բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղիները։ Իրաքի Քուրդիստանի ինքնավարության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախարար Ֆալահ Մուստաֆայի (Falah Mustafa) հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հավանականությանը։ Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հետարքրքրություն ներկայացնող առևտրային և մշակութային հարցերին, տարածաշրջանային զարգացումներին, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Նախարար Ֆալահ ՄուստաՖան արտահայտեց Ինքնավարության կառավարության մոտեցումը` խաղաղ գոյակցության և երկխոսության միջոցով չլուծված խնդիրների կարգավորմանը հասնելու համար։ Իրաքյան Քուրդիստանի ինքնավարություն այցի ընթացքում դեսպան Հրաչյա Փոլադյանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկեց նաև ներքին գործերի նախարար Քարիմ Սինջարիի (Karim Sinjari), Էրբիլի նաhանգապետ Նավզադ Հադիի (Nawzad Hadi) և երկրամասի խորհրդարանում ներկայացված միակ հայ պատգամավոր Վահիկ Սարանյանի հետ։

Նմանատիպ նյութեր