211652_close_icon
views-count1384 դիտում article-date 19:21 08-04-2019

Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի վերաբերյալ քննարկում

Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 5-ին ընդունեց էլեկտրոնային արդարադատության ճանաչված, ՌԴ էլեկտրոնային արդարադատության համահիմնադիր, հայազգի Ելենա Ավագյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, տեղեկատվական ոլորտի փորձագետներ։ Բանախոսը ներկայացրեց հայաստանյան գործընկերների հետ համատեղ մշակված այն հիմնական 15 ուղղությունները, որոնք կարևոր են Հայաստանում էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակման և ներդրման համար: Տարածաշրջանում էլեկտրոնային արդարադատությունն իրականություն է, որի շնորհիվ աշխարհի ցանկացած կետից հնարավոր է հետևել դատական գործընթացներին՝ հայցադիմումների մուտքագրումից մինչև դատական նիստերի օնլայն կազմակերպում։ Ներկաների համոզմամբ՝ էլեկտրոնային արդարադատությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնել արդարադատության իրականացումը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը Խորհրդի անունից շնորհակալություն հայտնեց Ելենա Ավագյանին հետաքրքիր ու բովանդակալից ներկայացման համար։ Նա նաև հավելեց, որ Խորհուրդն այսօր ակտիվ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրման ուղղությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի տնտեսել տարեկան շուրջ 1 մլրդ դրամ: Քննարկման ավարտին Խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպմանն առիթ կունենան ներկայացնելու արդեն հայաստանյան փորձը: [b]Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր