1063 դիտում
09:53 09-04-2019
Ազգային արժեքների առաջնահերթությունները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ամեն մեկն ունի ազգային արժեքների իր առաջնահերթությունները: Ինձ համար կարևորագույն արժեքներից է հայկական պետությունն իր Սահմանադրությամբ, որի 29-ը հոդվածում գրված է. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
Ինձ համար կարևոր ազգային արժեք է հայոց լեզուն և հայոց այբուբենը, որը Մեսրոպ Մաշտոցի հանճարեղ մտահղացմամբ և, բնականաբար, ոչ պատահաբար տարբերվում է աշխարհի բոլոր մնացած այբուբեններից: Ինձ համար ազգային արժեք են Հայաստանի բոլոր քաղաքացիները, առաջին հերթին՝ նրանք, ովքեր այս 28 տարում, ի հեճուկս դժվարությունների, ապրել են հայրենիքում:
Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանից գնացած իմ հայրենակիցներին, բայց երբ նրանք հեռվից համացանցում պաշտպանում են хайреникы шехвацнериц, նրանց տեսակետն ինձ այնքան էլ համոզիչ չի թվում:
Ինձ դո՞ւր է գալիս տրանսգենդերների կամ միասեռականների ապրելաոճը: Խոստովանեմ՝ ոչ: Բայց ինձ դուր չեն գալիս նաև «Եհովայի վկաների» կրոնական համոզմունքները կամ այսպես կոչված՝ «աթեիստների» անհավատությունը: Ինձ դուր չեն գալիս շատ-շատ մարդկանց քաղաքական համոզմունքները:
Բայց դա իմ անձնական մոտեցումն է, ու ես իրավունք չունեմ դատավորի դեր ստանձնելու: Առավել ևս՝ ոչ մեկս իրավունք չունի այս տեսակի տարաձայնությունների պատճառով մարդկանց հետապնդելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, բռնության կոչ անելու, խտրական վերաբերմունք ցուցաբերելու:
Ի դեպ, ինձ դուր չի գալիս, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք ԱԺ-ի այս վերջին միջադեպի հարցում ինձ հետ համաձայն են, բայց, իրենց «ընդդիմադիր հայացքներից» ելնելով, ձևացնում են, թե իբր զայրացած են ԱԺ ամբիոնի «պղծմամբ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2336 դիտում
11:01 01-02-2019
«Կոմիսարներ» և պրոֆեսիոնալներ․ հանրային ԶԼՄ-ները պետք է զբաղվեն մնայուն արժեքների քարոզով․ «Առավոտ»
831 դիտում
13:32 12-03-2016
Առանց ազգային արժեքների` չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ. ԿԳ նախարար
Այս բաժնից
1045 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»