1088 դիտում
09:42 10-04-2019
Միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք ցուցաբերեն հայ հասարակության հանդեպ. ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵՄ-ին
ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի եւ ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական եւ բարոյական արժեքներ։
Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ի պատասխան միջազգային կառույցների:
Նշվում է, որ այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք եւ զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ եւ ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։
ԱԳՆ-ն նաև հիշեցնում է, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, եւ դրանք չեն կարող անտեսվել։ Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որեւէ անօրինական գործողություն եւ շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Նմանատիպ նյութեր
70393 դիտում
22:28 23-10-2020
Յոթն էլ հերոս էին, հասարակության մեջ ազդեցիկ դիրք ունեցող, սեր ու հարգանք վայելող․ ճամբարակցի տղաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2004 դիտում
15:24 05-05-2022
Պահանջում ենք՝ զերծ մնալ հայ հասարակության հանդեպ ենիչերիական վերաբերմունքից. ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակ
Այս բաժնից
853 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
553 դիտում
18:24 21-01-2025
Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
826 դիտում
18:12 21-01-2025
Քննարկվել է առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը