2915 դիտում
12:29 10-04-2019
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 12 երկրի 30 դաշնակահար
Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի աշխարհի 12 երկրի 30 երաժիշտ։ Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կայանալու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինասատանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին նախագահելու է աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը։
Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ, գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
Նմանատիպ նյութեր
1112 դիտում
23:40 01-06-2020
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար
1562 դիտում
17:14 17-05-2021
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 15 երկրի 20 երաժիշտ
1092 դիտում
23:08 17-05-2022
Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 26 թավջութակահար 14 երկրից
Այս բաժնից
553 դիտում
18:07 23-10-2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին