9947 դիտում
20:12 10-04-2019
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հրաշք գործեց՝ անհույս գոտեմարտում հաղթելով մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային կարգում ազատ ոճային Արսեն Հարությունյանը քիչ առաջ ֆանտաստիկ գոտեմարտում հաղթեց Վրաստանը ներկայացնող Բեկա Լոմտաձեին:
Գոտեմարտի մեկնարկում հայ ըմբիշը պարտվում էր 0:8 հաշվով:
Սակայն հետո Արսենը իսկական հրաշք գործեց՝ կարողանալով ոչ միայն կրճատել միավորների տարբերությունն, այլև գերազանց ոճով հաղթանակ տանել 17-11 հաշվով:
Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգում 19-ամյա Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:
Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3848 դիտում
17:57 23-07-2016
Հայկ Գասպարյանը հաղթելով ադրբեջանցի մրցակցին` հռչակվեց Կունգ-ֆուի աշխարհի չեմպիոն
13682 դիտում
22:18 20-05-2017
Տիգրան Կիրակոսյանը՝ հաղթելով ադրբեջանցի մրցակցին, դարձավ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Այս բաժնից
2194 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2848 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2374 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում