211652_close_icon
views-count2823 դիտում article-date 12:48 11-04-2019

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում: «[url=https://armenpress.am/arm/news/970890.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին Մոսկվայում: Հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,- նշեց Նաղդալյանը:

Նմանատիպ նյութեր