981 դիտում
18:38 11-04-2019
Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման ընդունման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, նշված է.
«Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի կանխարգելման և պատժի կոնվենցիայով ընդունված իր հանձնառությունները և պարտավորությունները։
Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում։
Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է»,- նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
2115 դիտում
21:49 21-05-2021
Ողջունում ենք հրատապ քննարկումների արդյունքում ԵԽ կողմից ընդունված բանաձևը․ ԱՀ ԱԳՆ
Այս բաժնից
262 դիտում
15:31 08-11-2024
Ժողովրդագրության ռազամավարության նպատակներից մեկը արժանապատիվ ծերության պայմանների ապահովումն է
280 դիտում
15:18 08-11-2024
Աննա Վարդապետյանը անդրադարձել է փողերի լվացման քրվարույթների քննության ոլորտում առկա մարտահրավերներին
391 դիտում
13:43 08-11-2024
Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 400 հայկական բեռնատար է կուտակվել