28287 դիտում
20:24 08-11-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը Դալար գյուղում «Chevrolet»-ով բախվել է հաստաբուն ընկուզենուն, ապա բնակչի տան պատին․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել Արտաշատի բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած՝ վրացական համարանիշներով «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Դալար գյուղի Կենտրոնական փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ընկուզենուն, ապա Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող բնակչի տան պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սոնա Մարտիրոսյանն ու Աղաբեկ Մինասյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+