211652_close_icon
views-count46357 դիտում article-date 20:25 11-04-2019

Ծեծկռտուք Հրազդանի կիրճում գործող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում. դեպքի վայր են ժամանել մեծ թվով «կարմիր բերետներ». կան բերման ենթարկվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, ծեծկռտուք է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հյուրանոցային համալիրի թիվ 8 քոթեջից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Շավարշ Հակոբյանը, 31-ամյա Էդուարդ Սարգսյանը, 31-ամյա Տիգրան Գրիգորյանը, 28-ամյա Լեյլա Սեդոյանը, և Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Հայկ Վարդանյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել Երևանի բնակիչ, 33-ամյա Սվետա Միսակյանի մարմնի տարբեր մասերին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք բաց են թողնվել: Ս. Միսակյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդագրություն տալուց: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր