211652_close_icon
views-count248655 դիտում article-date 22:59 12-06-2020

Արտակարգ դեպք Երևանում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում. ժամանել են մեծ թվով «կարմիր բերետներ». կան բերման ենթարկվածներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Զավարյան փողոցի 91 հասցեում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները: Վերջիններս պարզել են, որ Երևանի բնակիչներ, 28-ամյա Վահագն Ս.-ն և 23-ամյա Գուրգեն Պ.-ն նշված հյուրանոցային համալիրում չեն կարողացե վճարել հաշիվը և ցանկացել են հեռանալ, սակայն անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ, 31-ամյա Սարգիս Ա.-ն փորձել է կանխել նրանց հեռանալը, որի ժամանակ կոտրել է Վահագն Ս.-ին պատկանող ավտոմեքենայի հետևի աջ ապակին, որից հետո Սարգիս Ա.-ն Վահագն Ս.-ին ապօրինի ազատությունից զրկել է, պահել հյուրանոցային համալիրում, որի ժամանկ էլ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ոստիկանները Սարգիս Ա.-ին և Գուրգեն Պ.-ին հրավիրել են ոստիկանության կենտրոնական բաժին: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր