55113 դիտում
12:45 13-04-2019
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում, ծեծկռտուք՝ գյուղապետի կողմնակիցների ու հակառակորդների միջև, հնչել է կրակոց, կա վիրավոր, ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «կարմիր բերետներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա։
Այս պահին գյուղ են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն Արմավիրի մարզից, այլ նաև ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններից։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ պատճառը գյուղապետի հետ է կապված, քանի որ գյուղը բաժանվել է 2 մասի. մի մասը պահանջում է գյուղապետի հրաժարականը, մի մասը սատարում է գյուղապետին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ գյուղում տեղի է ունեցել նաև վիճաբանություն, որի ժամանակ գյուղացիներից մեկն իր մոտ եղած որսորդական հրացանից կրակել է մի քաղաքացու վրա, ով ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։
Այս պահին նշված տեղեկւթյունը ոստիկանները ճշտում են։
Մանրամասները՝ քիչ ուշ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+