2149 դիտում
10:01 12-04-2019
Բոլորը բոլորին համարում են պոտենցիալ «գործ տվող». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Դպրոցներում համատարած լարվածության մթնոլորտ է. տնօրեններից սկսած մինչև հավաքարարներ վախենում են, որ ամեն մի բառ ասելուց կամ քայլ անելուց կարող է բողոք հասնել վերադասին, տվյալ դեպքում` նախարարություն։ Բոլորը բոլորին համարում են պոտենցիալ գործ տվող, ինչը «նոր» Հայաստանում ամենաբարձր մակարդակով խրախուսվում է։
Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել դպրոցական ավարտական քննություններին, և, շառից-փորձանքից հեռու մնալու միտումով, դպրոցների ղեկավարները հրահանգել են ավելորդ ոչինչ չանել, նույնիսկ նախապես ծրագրված միջոցառումներն են չեղյալ հայտարարվել։
Տնօրեններն ուսուցչական կազմին հորդորել են անգամ ցածր դասարանցիների միջոցառումները, օրինակ, այբբենարանի հանդեսն անցկացնել շատ համեստ, առանց բեմականացումների։ Բազմաթիվ դպրոցներում, սակայն, շրջանավարտները չեն ենթարկվում այս սահմանափակումներին և վերջին զանգը կազմակերպում են սեփական պատկերացումների շրջանակում։ Մեզ փոխանցեցին, որ այսպիսի դպրոցներից մեկի տնօրենը բարկացել է.
«Ուզում եք ինձ բռնե՞լ տալ, գործից հանե՞լ։ Ինչ ուզում եք արեք, բայց դպրոցի պատերից դուրս»։ Սրան զուգահեռ, ուսուցիչները դժգոհում են, որ նույնիսկ դիտողություն չեն կարողանում անել աշակերտներին, լինեն բարձր, թե ցածր դասարանցիներ. տարրական ու միջին դասարաններում` ծնողները, ավագ դպրոցում էլ` աշակերտները միանգամից նամակ են գրում ԿԳՆ։ Իսկ կրթության որակը գոնե մեկ տոկոսով այս ընթացքում փոխվե՞լ էր` հարցրի իրազեկ զրուցակցիս։ Պատասխանը խորհրդավոր ժպիտն էր. «Ո՞ր ուղղությամբ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1245 դիտում
11:47 17-03-2014
Քաղաքական խաղը շարունակվում է` ԱՄՆ-ն Իրանին համարում է պոտենցիալ գործընկեր. տեսանյութ
1533 դիտում
12:28 25-07-2018
«Ծառուկյան» դաշինքից միանգամից մի քանիսն իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու են համարում. «Իրավունք»
1626 դիտում
20:56 26-06-2019
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին միայն պոտենցիալ հակառակորդ է համարում
Այս բաժնից
655 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
895 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2206 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ