3014 դիտում
11:43 12-04-2019
Մարաղայում տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանություն եզրույթին. ՀՀ- ում Արցախի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ
Պետք է արձանագրել, որ 1992թ.-ի ապրիլի 10-ին տեղի ունեցածը փաստացի բոլոր ապացույցներով և վկայություններով լիովին համապատասխանում է ռազմական հանցագործություն և ցեղասպանություն եզրույթներին:
Այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մարաղայում կոտորածի 27-րդ տարելիցին նվիրված լսումների ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Աշոտ Մելյանը:
Աշոտ Մելյանն իր խոսքում ընդգծեց այն հանգամանքը, որ Մարաղայում կոտորած իրականացրած ադրբեջանական բանակի «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբօղլի Թաղիևը ստացել է Ադրբեջանի հերոսի կոչում: «Սա վկայում է Ադրբեջանի ղեկավարության կողմից ոչ միայն խրախուսվող, այլ նաև կանխամտածված հայաջինջ քաղաքականության մասին»,- նշեց Ա. Մելյանը:
Նա ընդգծեց, որ Բուդապեշտում քնած հայ սպայի դաժան սպանությունն ու հանցագործի հերոսացումը, Ապրիլյան պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացրած վայրագությունները դրա տրամաբանական շարունակությունը եղան:
Մելյանի խոսքերով՝ չպետք է մոռանալ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, իսկ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյաց քարոզչությունը սեփական բնակչության շրջանում, զինում են իրենց բանակը և չեն հրաժարվում հարցի լուծման ուժային տարբերակից:
«Այսպիսի պայմաններում մենք պետք է զգոնություն պահպանենք, պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում հակահարված տալ, որպեսզի կանխենք հետագայում նման ոճրագործությունները»,- ասաց Մելյանը:
Նա ընդգծեց նաև, որ Արցախի Հանրապետության իշխանությունները նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի մակարդակով քանիցս քաղաքական գնահատական են հնչեցրել Մարաղայում տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ:
«Իշխանությունների և Հայաստանի Համահայկական հիմնադրամի ջանքերով այժմ հետզհետե բարեկարգվում է Նոր Մարաղա գյուղը, որտեղ 1995թ.-ից ապաստան են գտել Մարաղայի կոտորածից փրկված բնակչության մի մասը»,- հավելեց Ա. Մելյանը:
1992թ. ապրիլի 10-ին տևական հրետակոծումից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ և այն ավիրեցին ու հրկիզեցին:
Դաժանությամբ աննախադեպ ռազմական հանցագործության արդյունքում գյուղում մնացած 118 մարդուց՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, սպանվեց ավելի քան 50 խաղաղ բնակիչ, գերեվարվեց՝ 49-ը, այդ թվում՝ 9 երեխա և 19 կին, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
19:53 25-04-2015
The Wall Street Journal. Բունդեստագում Գերմանիան մոտ է հայերի հետ տեղի ունեցածը Ցեղասպանություն կոչելուն
3046 դիտում
21:16 04-04-2022
«Դա ռազմական հանցագործություն է». Բայդենը հրաժարվել է Բուչայում տեղի ունեցածը համարել «ցեղասպանություն»
2494 դիտում
20:52 10-04-2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայում տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցի կապակցությամբ
Այս բաժնից
595 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
826 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
751 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել