2530 դիտում
16:25 13-04-2019
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին. «Ամերիկայի ձայն»
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «[url=https://www.amerikayidzayn.com/a/4873910.html?fbclid=IwAR2aUNCQ_CVZyU1O4uupdgb-miCuVh5BlFB0hhrwB3dNWwaeWO4r-4CNwbM]Ամերիկայի Ձայնի[/url]» հարցին ի պատասխան հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնաված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը ավելի թափանցիկ եւ գործարարների համար ավելի պարզ կդարձնի, եւ Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի դերի եւ ներդրումների աճ:
«Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ ընթանա, ապա ԱՄԸ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի այս բարեփախումներին, որոնք կարեւորագույն հենասյուներ կդառնան ինչպես ֆիսկալ կայունության այդպես էլ Հայաստանի աճի ներուժի զարգացման համար»:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս օրերին մասնակցում է Վաշինգտոնում անցնող Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա գարնանային համաժողովին, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը նախատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագիրը հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել արդեն մայիսի 17-ին:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.amerikayidzayn.com/a/4873910.html?fbclid=IwAR2aUNCQ_CVZyU1O4uupdgb-miCuVh5BlFB0hhrwB3dNWwaeWO4r-4CNwbM]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1897 դիտում
10:29 13-04-2019
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության բարեփոխումներին․ «Ամերիկայի ձայն»
2201 դիտում
14:05 07-03-2019
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ բարեփոխումներին. վարչապետը ամփոփեց Բրյուսել այցի արդյունքները
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
970 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
697 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին