1044 դիտում
14:41 13-04-2019
Հաքերները ԱՄՆ դաշնային ծառայությունների ու ոստիկանական համակարգի մի քանի հազար աշխատակիցների անձնական տվյալներ են «որսացել»
Հաքերներին հաջողվել է ձեռք բերել ԱՄՆ դաշնային ծառայությունների և իրավապահ մարմինների մի անի հազար ծառայողների անձնական տվյալները։ Այդ մասին հայտնել է TechCrunch ինտերնետ-պորտալը։
Վերջինի տվյալներով՝ հաքերները կարողացել են մուտք գործել Վիրջինիա նահանգում գտնվող ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ առնչություն ունեցող մի ասոցիացիայի ցանցային ռեսուրսներ։
Ստացված տվյալները ներառում են նշված ծառայությունների աշխատակիցների անունները, էլեկտրոնային հասցեները, բնակության հասցեները և պաշտոնները։
TechCrunch-ի փոխանցմամբ՝ խոսքը գնում է մոտ 4 հազար ծառայողի մասին, հանցագործների խմբում 10 մարդ կա։
Նմանատիպ նյութեր
5628 դիտում
17:39 04-08-2020
Ադրբեջանական հաքերները հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալներ. փորձագետ
3227 դիտում
13:10 08-09-2017
Հաքերները ձեռք են բերել 143 մլն ամերիկացիների անձնական տվյալներ
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են