1403 դիտում
16:51 13-04-2019
Ոստիկանների բացատրական աշխատանքենրի արդյունքում դանակահարողն ինքնակամ էր ներկայացել
Ապրիլի 12-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 19.50-ին «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա մի քաղաքացի, ժամը 20.50-ին, նույն ախտորոշմամբ 16-ամյա մի դպրոցական, ապա՝ ժամը 20.55-ին, «նստատեղի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ մեկ այլ աշակերտ։
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ին բաժին է ներկայացել 28-ամյա Արթուր Կ․-ն և հայտնել, որ ժամը 19.00-ի սահմաններում, Անի թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ինքնապաշտպանության նպատակով վերջիններիս դանակով վնասվածքները ինքն է պատճառել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Արթուր Կ․-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
499 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
913 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում