24077 դիտում
12:33 14-04-2019
Երևանում 29–ամյա վարորդը BMW-ով մխրճվել է էլեկտրասյան մեջ. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արարատ Աղամանյանը Ուլնեցի փողոցում իր վարած BMW մակնիշի 69 VO 969 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել էլեկտրասյան մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբն ու «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները:
Փաստի առթիվ Երևանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+