211652_close_icon
views-count1187 դիտում article-date 11:26 16-04-2019

Ազգային ժողովը նիստի օրակարգում չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի առաջարկած նախագիծը

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգում չընդգրկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում էին տուգանք սահմանել այն պետական, տեղական ինքնակառավարման մարմինների համար, ովքեր կխոչընդոտեն պատգամավորների օրինական գործունեությունը: «[url=https://armenpress.am/arm/news/971415.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց համահեղինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Մենք ներկայացրել էինք նախագիծ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատավարի` համաձայն որի պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար սահմանվի պատասխանատվություն` տուգանքի ձևով: Վարչական դատավարության օրենսգրքի համաձայն` պատգամավորն իրավունք ունենա դիմել վարչական դատարան` վարչական դատավարության կարգով տուգանքը բռնագանձելու: ՀՀ-ում գործում է պատգամավորների գործունեության երաշխիքների վերաբերող օրենք, որի համաձայն պատգամավորն իրավունք ունի գրավոր հարցումներով դիմել պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց` ստանալ պատասխաններ, սեղմ ժամկետում պահանջել և ստանալ ընդունելություն և այլն: Եվ եղել են դեպքեր, երբ պատգամավորները դիմում են և անպատասխան են մնում»,-ներկայացրեց Պետրոսյանը: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագիծը փոխկապակցված էր մեկ այլ` Պատգամավորի կարգավիճակի և գործունեության երաշխիքների մասին օրենքին: Այդ նախագիծը հետաձգվել է, և Գևորգ Պետրոսյանի հետ աշխատում են անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատգամավորի գործունեությունը արդյունավետ կերպով իրականացնելու համար: «Արդյոք խնդիր ունենք այս պահին նախատեսել նոր զանցակազմ, որի միջոցով կարողանանք պատասխանատվության կանչել այն սուբյեկտներին, որոնք հրաժարվում են համագործակցել պատգամավորի հետ կամ խոչընդոտում են նրանց գործունեությունը: Այս տեսանկյունից լարցուցիչ ուսումնասիրության կարիք ունենք»,-ասաց նա ու հավելեց` այս պահին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 38, դեմ` 51, ձեռնպահ` 12 պատգամավոր:

Նմանատիպ նյութեր