211652_close_icon
views-count2877 դիտում article-date 12:16 16-04-2019

ԱԺ-ն նիստի օրակարգ չընդգրկեց միայն 1 տարի ծառայություն անցնելուց հետո մարտական հերթապահություն սահմանելու մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովն այսօրվա՝ ապրիլի 16-ի լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր, որպեսզի զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկեն միայն առնվազն 1 տարի զինծառայություն անցնելուց հետո: «18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար: Մարտական հերթապահության պատրաստվելու համար հիմա սահմանված է 5 ամիս տևողություն, որից հետո նոր անցնում են մարտական հերթապահության: Առաջարկությունը հետևյալն է, որ 12 ամիս զինծառայություն անցնելուց, պատրաստություն ձեռք բերելուց հետո նոր անցնեն մարտական հերթապահություն»,-ասաց նախագիծը ներկայացնող խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նրա կարծիքով` նախաձեռնությունը պարունակում է նաև կանխարգելող միջոց: Գլխադասային` Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի խոսքով՝ տարբեր տարիների կտրվածքով զոհերի թիվը որևէ կապ չունի ուսուցման ժամկետի հետ և պարտադիր զինվորական ծառայության առաջին 5 ամիսներին զինծառայողն անցնում է համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը: Նախագիծը լիագումար նիստ ընդգրկելու համար կողմ քվեարկեց 38 պատգամավոր, դեմ` 67, ձեռնպահ` 2 պատգամավոր:

Նմանատիպ նյութեր