211652_close_icon
views-count3640 դիտում article-date 16:47 27-10-2022

Ժամկետային ծառայություն անցած զինվորները վեց ամիս ծառայություն անցնելուց հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության. Փաշինյան

aravot.am-ը գրում է. «Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:

«Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը: Այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ:

Այդ օրն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբն ինքնաձիգերով սպանեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին»,-ասել է կառավարության ղեկավարը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր