3344 դիտում
09:58 17-04-2019
Էժան կլինկերից ցեմենտ ստանալու դեպքում կկրճատվեն աշխատատեղեր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները՝ «Արարատ ցեմենտ»-ը և «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած:
Պատճառը հարևան Իրանից մեծ քանակությամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետևանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Ու թեև երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց կա մեկ այլ խնդիր, պետտուրքից ազատվում է ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը՝ ներկրվող կլինկերը:
Մասնագետները պնդում են, որ էժան կլինկերից ցեմենտ ստանալը բարդ գործընթաց չէ, բայց այս դեպքում առաջ կգա աշխատատեղեր կրճատելու խնդիր, քանի որ ներկրված հումքի դեպքում շատ աշխատակիցներ անելիք չեն ունենա, և բացի այդ, ներկրված հումքն անորակ է: Հիմա ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պատրաստվում են այս հարցով բանակցություններ վարել կառավարության հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2622 դիտում
09:38 24-11-2018
Սևանի մակարդակը շարունակում է իջնել. լճի ջուրն օգտագործվում է էժան էլեկտրաէներգիա ստանալու նպատակով․ «Ժամանակ»
2992 դիտում
14:07 09-11-2016
2017 թ-ի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կկրճատվեն հատուցման գործընթացի ժամկետները
2308 դիտում
10:00 11-04-2017
ԱԺ-ի թերբեռնված մի քանի մշտական հանձնաժողովներ կկրճատվեն. «Ժամանակ»
Այս բաժնից
1045 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»