1617 դիտում
11:26 17-04-2019
Չեն տեղավորվում. ծախսերը շատ են․ քաղաքապետարանը կանխեց վարորդների բողոքի ցույցը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանում գործող ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդները այսօր պետք է բողոքի ակցիա իրականացնեին` հրաժարվելով երթուղի դուրս գալ, սակայն Երևանի քաղաքապետարանն այն կանխել է: Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Քաղաքն ամբողջությամբ պարալիզացվելու էր, սակայն քաղաքապետարանից առաջարկեցին հանդիպում, և մենք մեր ակցիան հետաձգում ենք:
Ասացին. «Մենք պատրաստ ենք լսել ձեզ»: Իհարկե, չգիտենք, թե իրենց պատասխանները ինչպես կբավարարեն: Մենք ո՛չ այս քաղաքի բնակիչներին ենք թշնամի, ո՛չ էլ քաղաքապետարանի, բայց մենք արդեն 11 տարի է` կես գնով մարդ ենք տեղափոխում: Չենք կարողանում տեղավորվել. ծախսերը շատ են»:
Նշենք, որ վարորդները դժգոհում են` պնդելով, որ իրենք չեն կարողանում այլևս 100 դրամ ուղեվարձով երթուղի սպասարկել: «Ուղեվարձի բարձրացում չի նշանակում, որ ուղեվարձը պետք է վճարի ուղևորը:
Կառավարությունը կարող է սուբսիդավորել, կամ երթուղի սպասարկող ընկերությունների համար հնարավորություն ստեղծվի բենզինը ձեռք բերել շուկայականից էժան գնով, կամ էլ քաղաքապետարանը հարկատեսակները նվազեցնի կամ հանի»,- նկատեց Եղիազարյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2941 դիտում
08:45 22-04-2016
Պաշտպանությանն ուղղված ծախսերը աճել են 4,2 տոկոսով, ոստիկանությանն ուղղված ծախսերը՝ 13.7-ով. «Հայկական ժամանակ»
1280 դիտում
10:47 20-10-2014
Ոստիկանությունը ցրել է Վրաստանի վարչապետի տան մոտ անցկացված բողոքի ցույցը. կան ձերբակալվածներ
Այս բաժնից
1045 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»