211652_close_icon
views-count4952 դիտում article-date 18:25 17-04-2019

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լևոն Գևորգյանի մահվան կապակցությամբ

Կյանքից հեռացավ «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լևոն Գևորգյանը, մարդ որն իր կյանքը նվիրել էր «Արմենիկումի» զարգացմանն ու հանրայնացմանը։ Նա վստահ էր, որ դեղամիջոցը կարող է լուրջ ազդեցություն ունենալ դեղագործական արդյունաբերության զարգացման գործում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։ Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հարյուրավոր հիվանդների կարծիքը, որոնց համար «Արմենիկումը» միակ արդյունավետ դեղամիջոցն էր, ոլորտի լավագույն մասնագետների հետ բազմիցս է քննարկել «Արմենիկումի» զարգացման հեռանկարները, գտել, որ այն նոր խոսք է դեղագործության բնագավառում և կարող է լուրջ ապագա ունենալ՝ միաժամանակ ընդգծելով այդ գործում պետական աջակցության անհրաժեշտությունը։ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին՝ հույս հայտնելով, որ նրա սկսած գործը կիսատ չի մնա, իսկ Հանրային խորհուրդն այդ հարցում իր ջանքերը կներդնի։ [b]Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան[/b]

Նմանատիպ նյութեր