211652_close_icon
views-count1165 դիտում article-date 11:01 18-04-2019

ԱԺ-ն չընդունեց ֆինանսների նախարարին պաշտոնանկ անելու հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու ԼՀԿ-ի առաջարկը

ՀՀ Ազգային ժողովը չընդունեց ֆինանսների նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը: Առաջարկը չընդունվեց 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: Այն նախօրեին ԱԺ նիստում հնչեցրել էր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ Մարուքյանին դուր չէր եկել իրենց խմբակցության անդամների տրված հարցերին նախարար Ատոմ Ջանջուղազյանի պատասխանելու ոճը: «Սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրում խորհրդարանի հետ չի կարելի այդպես վարվել»,- ասաց Մարուքյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ մբակցությունը կողմ է քվեարկելու այդ առաջարկին, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու:

Նմանատիպ նյութեր