211652_close_icon
views-count2948 դիտում article-date 15:08 18-04-2019

Կառավարությունն արտոնություն տվեց 2 ներդրումային ծրագրերի. կստեղծվեն տասնյակ աշխատատեղեր

Կառավարությունն այսօրվա նիստում մաքսային արտոնություն տրամադրեց «Ֆարմատեք» ՓԲ ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլաների, աչքի կաթիլների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 69 աշխատակից, ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 6-10 նոր աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով: Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց նաև «Վոլյում գրուպ» ՍՊ ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 662 մլն 300 հազար դրամի ներդրում: Ներկայումս ընկերությունն ունի 10 աշխատակից, ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 30-40 նոր աշխատատեղ՝ 90 հազար միջին աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր