211652_close_icon
views-count4520 դիտում article-date 22:12 02-06-2016

Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Թայգր գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Հիմնավորման համաձայն՝ ընկերությունը նախատեսում է կառուցել տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիր՝ հագեցած նորագույն սարքավորումներով և Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոն: Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 11.4 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 3.1 մլրդ ՀՀ դրամը՝ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ` 100 հազար դրամ միջին աշխատավարձով: Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ընկերության նպատակն է իրականացնել Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի հետագա բնականոն, անվտանգ էլեկտրամատակարարում և արդիականացում՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը էլեկտրաէներգիա արտադրելու համար: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 18.9 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 9.7 մլրդ ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 232, 2017թ. 249 և 2018թ. 265 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր