211652_close_icon
views-count1676 դիտում article-date 23:14 18-04-2019

ՀՀ դեսպան Բաղդասարյանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը

Ապրիլի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Քուվեյթի արտաքին գործերի նախարարի գրասենյակի հարցերով փոխնախարար շեյխ, դոկտոր Ահմեդ Ալ-Սաբահի (Sheikh, Dr. Ahmed Al-Sabah) հետ: Նախարարի տեղակալը ջերմորեն ողջունեց ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ինչպես նաև հավաստիացրեց Քուվեյթի արտաքին գործերի նախարարության՝ բոլոր հարցերում աջակցելու և համագործակցելու պատրաստակամության մասին։ Դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և Ահմեդ Ալ-Սաբահին ներկայացրեց Քուվեյթի իշխանությունների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ տարված և ընթացիկ աշխատանքները։ Զրուցակիցներն ընդգծեցին փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլև միջազգային հարթակներում՝ նկատելով, որ դրա համար առկա են իրական նախադրյալներ, հաշվի առնելով երկու երկրների համանման մոտեցումներն ու փորձառությունները։

Նմանատիպ նյութեր