2651 դիտում
14:12 24-10-2018
ՎԶԵԲ ղեկավարը կարևորել է Հայաստանի գյուղոլորտում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի առաջնահերթություններն ու ռազմավարությունը, 2018-2019 թվականների ծրագրերը։
Ողջունելով հյուրին՝ Գեղամ Գևորգյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է գյուղատնտեսության քաղաքականության մատրիցան, որը հենք կհանդիսանա երկարաժամկետ ռազմավարության համար։ Գեղամ Գևորգյանը շեշտել է, որ այն խարսխված է լինելու նաև մինչև այժմ իրականացված ծրագրերի և մարտահրավերների վրա և նպատակաուղղված է լինելու իրապես արդյունավետ, նոր տեխնոլոգիաներով հագեցած, գիտելիքահեն գյուղատնտեսության զարգացմանը։
«ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն այդ քաղաքականության մեջ իր ուրույն տեղն ունի և կարծում եմ՝ կունենանք համագործակցության լայն շրջանակ՝ համատեղ իրականացնելու այն ծրագրերն ու ուղենիշները, որոնք սահմանել ենք»,- նշել է Գեղամ Գևորգյանը։
Դմիտրի Գվինդաձեն իր հերթին կարևորել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ոլորտի դերը Հայաստանի տնտեսության համար։
ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը ներկայացրել է բանկի ընթացիկ վարկային պորտֆելը, համագործակցության հիմնական ուղղությունները, կիրառվող ֆինանսավորման գործիքները և նախատեսվող ծրագրերի շրջանակը՝ շեշտադրելով առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորությունը՝ մասնավորապես մասնավոր ներդրումնային ծրագրերի ֆինանսավորման միջոցով։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման, փոքր ու միջին ագրոբիզնեսների զարգացման, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի իրականացման, մրցակցության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
Նմանատիպ նյութեր
1676 դիտում
23:14 18-04-2019
ՀՀ դեսպան Բաղդասարյանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը
837 դիտում
23:25 16-01-2023
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը
1658 դիտում
23:16 05-10-2018
Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը կարևորել է ԵԱՏՄ ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը
Այս բաժնից
694 դիտում
13:55 30-10-2024
Ափսոսանք եմ հայտնում ԱԺ-ում տեղի ունեցածի համար, հանրությունից պատրաստ եմ ներողություն խնդրել. Քյարամյան
700 դիտում
13:29 30-10-2024
Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց. ոստիկանություն