1816 դիտում
16:08 19-04-2019
Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 9-ին:
Տոմսերի վաճառքի առաջին փուլը կանցկացվի վիճակախաղի միջոցով: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Տոկիո-2020-ի պաշտոնական կայքում եւ ներկայացնել հայտ: Առաջին փուլին կարող են մասնակցել միայն Ճապոնիայի բնակիչները: Տոմսերի վաճառքի երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը: Երկրորդ փուլն այն երկրպագուների համար է, որոնք արդեն մասնակցել են վիճակախաղին, բայց չեն հաղթել:
Տոկիո-2020-ի տոմսերի ազատ վաճառքը կսկսվի հաջորդ տարվա գարնանը: Տոմսերի գները սկսվում են 22 դոլարից, իսկ հիմնական փաթեթը կազմում է 72 դոլար, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Նմանատիպ նյութեր
1657 դիտում
18:25 31-05-2019
Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլի հայտերի ընդունումն ավարտվել է
1240 դիտում
12:16 18-01-2023
Հունվարի 18-ին կմեկնարկի հայկական ծագմամբ թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի փուլը
1618 դիտում
13:43 24-06-2021
2021 թ. մայիսին ունենք 86962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018 թ. մայիսին. Փաշինյան
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում