211652_close_icon
views-count5509 դիտում article-date 22:41 19-04-2019

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժին. հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ իր լիցքավորող սարքով

Ապրիլի 19-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ.- ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտու տակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր լիցքավորող սարքով, և 1 ականջակալ, որոնք Մ.Վ.-ն պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Լ. Մ.-ին: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր