1255 դիտում
11:29 22-04-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գործադիրին առաջարկում է լիազորել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը:
«[url=https://armenpress.am/arm/news/972141.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
«Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը, ինչի համար նախ և առաջ անհրաժեշտ է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով Կառավարությանը հստակ լիազորություն վերապահել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը եւ վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը»,- ասաց Քոչարյանը:
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
11:55 21-01-2020
Առաջին ընթերցմամբ ընդունվեց տասը պետական մրցանակ սահմանելու օրենքի նախագիծը
Այս բաժնից
460 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
436 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
997 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է