211652_close_icon
views-count4037 դիտում article-date 13:43 19-05-2020

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց բաց տարածքներում դիմակներ ունենալու պահանջին չենթարկվելու դեպքում պատժաչափը 10,000 դրամ սահմանելու մասին նախագիծը. Tert.am

Ազգային ժողովը 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/19/Masks/3293033?fbclid=IwAR1MwkQ_qUyBnuB1kfz7lkthk8UVXTR_TtlqiIpal2gbf52F3Is34EnWexY]Tert.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ գործող օրենսգրքով ազատ տեղաշարժման սահամանափակումների խախտման համար սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև 250-ապատիկի չափով պատասխսանատվություն: Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ այդ չափի պատասխանատվության միջոցը համաչափ չէ և չի կարող արդյունավետորեն նպաստել հետապնդվող նպատակի իրականացմանը: Այսպիսով առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ` 10,000 դրամի չափով`ազատ տեղաշարժման պայման խախտելու համար: «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պարետի որոշմամբ սահմնված դիմակների պահանջին բաց տարածքներում, և գործող օրենքով տուգանքը 100,000-250,000 հազար դրամ է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10,000 դրամ»,-ասաց փոխնախարարը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/19/Masks/3293033?fbclid=IwAR1MwkQ_qUyBnuB1kfz7lkthk8UVXTR_TtlqiIpal2gbf52F3Is34EnWexY]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր