211652_close_icon
views-count3980 դիտում article-date 19:52 27-10-2020

Ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

[url=https://www.tert.am/am/news/2020/10/27/Balayan/3428774]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին լրացումներ կատարելու» օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նախագծի հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը հայտարարեց, որ օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, մանրամասն ներկայացվում են այդ գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգը և երաշխիքները, գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները: Բալայանի տեղեկացմամբ՝ օրենքի նախագծով նախատեսվում է, որ գույքը վերցնելիս որոշակի արձանագրություն է կազմվում, և հետագայում, եթե որևէ ձևով վնաս է պատճառվում, Կառավարության սահմանված կարգով հատուցում է տրամադրվում: «Եթե գույքի կորուստ կամ ոչնչացում է լինում, համապատասխան չափով հատուցում է տրամադրվում: Եթե հնարավոր է գույքը նորոգել և վերադարձնել, այդպես էլ արվում, եթե ոչ՝ համապատասխան չափով փոխհատուցում է տրվում»,-ասաց Բալայանը:

Նմանատիպ նյութեր