1161 դիտում
15:59 22-04-2019
ԱԺ նախագահն արդարացված է համարում Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արդարացված է համարում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները կազմակերպելու համար 124 մլն դրամ հատկացնելը:«[url=https://https://armenpress.am/arm/news/972187.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց ապրիլի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Մինչև հեղափոխությունը և, հատկապես, հեղափոխությունից հետո առավել ցայտուն է դրսևորվում խնդիրը, որ մենք, այնուամենայնիվ, հասարակության մեջ արժեհամակարգային խնդիրներ ունենք։ Ի վերջո, հեղափոխությունից տարիներ առաջ մենք խոսում էինք արժեքների հեղափոխության մասին և հիմա Քաղաքացու տոնը, որը արդեն սահմանվել է, կոչված է նաև որոշակի քաղաքացիական կրթության դերակատարություն ունենալ, քաղաքացի կրթել, ձևավորել, ի վերջո կայացնել այդ ինստիտուտը։ Սրան ուղղել 124 մլն դրամ, կարծում եմ, արժի»,- ասաց Միրզոյանը:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե այդ գումարը կարող էր ուղղվել որևէ սոցիալական խնդրի լուծմանը, Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ խնդիրները հավերժ են, և դրանց գերի մնալ պետք չէ:
«ՀՀ–ում, հատկապես սոցիալական ոլորտում միշտ կան բազմաթիվ խնդիրներ։ Մենք կարող ենք ոչ մի ծրագիր չիրականացնել մինչև վերջին հյուղակի հարցը կամ անօթևանի հարցը չլուծվի, բայց դա հավերժ պրոցես է, բոլոր երկրներում էլ կան հարցեր, որոնց ավելի մեծ ուշադրություն կարելի է հատկացնել, սակայն գերի մնալ դրանց և ձեռնպահ մնալ այլ ծրագրեր իրականացնելուց, այնքան էլ խոհեմ չէ, կարծում եմ»,- նշեց ԱԺ նախագահը:
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կտրամադրվի 124 մլն դրամ:
124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ:
Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը:
Նմանատիպ նյութեր
2114 դիտում
14:07 08-04-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու տոն նշելու մասին օրենքի նախագիծը
1900 դիտում
14:55 09-04-2019
Եթե մանղալով խորոված անող լինի, կարող է` ես էլ միանամ. վարչապետը դեռ չի որոշել՝ ինչպես է նշելու Քաղաքացու օրը
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից