211652_close_icon
views-count1317 դիտում article-date 16:51 22-04-2019

Ոստիկանները գողության փորձ կատարողներին բռնեցին հանցանքի վայրում

Ապրիլի 21-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող մթերային խանութից գողություն են կատարում: Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, նշված հասցեի մոտից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Սերյոժա Ս.-ին և ներկայացրել 2003 թ. ծնված Վարդգես Բ.-ին: Պարզվել է, որ ժամը 01.30-ին, Սերյոժա Ս.-ն և Վարդգես Բ.-ն տեխնիկական միջոցների գործադրմաբ կոտրել են խանութ-կրպակի մուտքի մոտ տեղադրված սառնարանի մետաղական ճաղավանդակի կախովի փականը, սառնարանից հանել են ընդհանուր 124 հատ պլաստիկ և մետաղական տարաներով գազավորված ըմպելիքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր