1565 դիտում
17:45 22-04-2019
Կայացել է E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 19-ինԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումտեղի ունեցավ E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում։
Ողջույնի խոսքով հանդես եկավՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` ընդգծելով, որ նախագիծը նոր կրթական համակարգ ու նոր արժեք կստեղծի դպրոցում:
Այնուհետև Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն ԱլոյանըներկայացրեցE-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ մշակութային հաստատությունների մասին տեղեկատվությանը, ընտրել ներկայացման կամ միջոցառման օրը, ինչպես նաև հրավիրել ընկերների և համատեղ այց կազմակերպել:
Համակարգը նպատակաուղղված է զարկ տալու աշակերտների շրջանում մշակութային արժեքների ձևավորմանը և ուղղորդելու նրանց նոր ձևաչափով բացահայտելումշակույթի հետաքրքիր ու բազմազան աշխարհը:
Ըստ որում, E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգընախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների համար: Այնհնարավորություն է տալիսնրանց ուսումնական տարվա ընթացքում անվճար հիմունքներով այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն և համերգասրահ:
Շնորհանդեսից հետո դպրոցականները դիտեցին Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4453 դիտում
22:52 31-10-2018
Մեկնարկել է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը
1423 դիտում
23:38 20-12-2019
Դպրոցական աբոնեմենտային ծրագրով թանգարաններ է այցելել ավելի քան 160 հազար աշակերտ և ուսուցիչ