211652_close_icon
views-count1423 դիտում article-date 23:38 20-12-2019

Դպրոցական աբոնեմենտային ծրագրով թանգարաններ է այցելել ավելի քան 160 հազար աշակերտ և ուսուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրով ընթացիկ տարում թանգարաններ է հաճախել 161 հազարից ավելի աշակերտ և ուսուցիչ: «[url=https://armenpress.am/arm/news/999610.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշեց, որ այս ցուցանիշը թանգարաններ հաճախած աշակերտության մոտ 50 տոկոսն է կազմում: Այսինքն՝ կեսը օգտվել է այս աբոնեմենտային համակարգից: Նշված ժամանակահատվածում թատրոններ հաճախել է 3 հազար 500, համերգային կազմակերպություններ՝ 884 դպրոցական, ուսուցիչ: Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների ու ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործել: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը ու զարգացմանը:

Նմանատիպ նյութեր