211652_close_icon
views-count1838 դիտում article-date 20:58 22-04-2019

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է Արցախում փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 22-ին ընդունել է Արցախում փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների: Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ հանդիպման նպատակն է կառուցողական քննարկման միջոցով վեր հանել ոլորտում առկա խնդիրները՝ կապված ինչպես արտադրանքի արտահանման, այնպես էլ տեղական պահանջարկի բարելավման հետ: Փայտամշակող ընկերությունների ներկայացուցիչները պետական նախարարին են ներկայացրել ոլորտում առկա խնդիրները և հանդես եկել դրանց լուծման հնարավոր առաջարկություններով: Հանդիպմանը արծարծվել են նաև բնավճարների, հարկային օրենսդրությանը վերաբերող հարցեր: «Մենք հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկենք ձեր կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, որից հետո փոխադարձ ընդունելի տարբերակները կներկայացնենք ձեզ: Սակայն, մինչ այդ, հորդորում եմ՝ այսուհետ ևս ձեր աշխատանքներում առաջնորդվեք գործող կարգերի համաձայն», - իր խոսքում նշել է պետական նախարարը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ԱՀ Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և պատասխանատու այլ անձիք

Նմանատիպ նյութեր