211652_close_icon
views-count751 դիտում article-date 20:34 22-04-2019

ՍԱՏՄ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են ԱԻՆ փրկարարական ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Արման Խաչիկյանը և բնակչության պաշտպանության կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Սահակյանը: Նպատակն էր՝ ստուգել Տեսչական մարմնի և ենթակա կառույցների ՔՊ ղեկավար կազմի, ՔՊ շտաբերի, տարհանման հանձնաժողովի, ՔՊ կազմավորումների պատրաստակամության աստիճանը և ՔՊ պլանի իրատեսության գնահատումը։ Ուսումնավարժության ընթացքում գործնականորեն իրականացվել են ազդարարում, հավաք, խնդրադրում և զեկույցների ունկնդրում: Մեկնարկը տրվել է ժամը 07:00-ին՝ «Հայտարարված է հավաք» ազդանշանով: Ժամը 09:00-ին խորհրդակցությունների դահլիճում տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից տեղի է ունեցել ղեկավար կազմի խնդրադրում` Տեսչական մարմնի ՔՊ համակարգը «Բարձր» պատրաստակամության աստիճանի փոխադրելու և «Ուժեղացված» աշխատանքային ռեժիմի անցնելու վերաբերյալ: Մասնակիցները, համաձայն, ՔՊ և խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակի փոխադրման պլանի, ներկայացրել են զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ: Ժամը 11։30-ին տեղի է ունեցել ղեկավար կազմի ունկնդրում, որի ընթացքում ընթերցվել են ՔՊ պետին ներկայացվող ամփոփ զեկույցները։ Քննարկվել են՝ • ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, • պաշտոնատար անձանց փոխատեղելիության, • սննդամթերքի ճառագայթային, քիմիական և կենսաբանական աղտոտվածության և աղտահարվածության նկատմամբ լաբորատոր հսկողության ուժեղացման, • գյուղատնտեսական բույսերի և կենդանիների պաշտպանության, ինչպես նաև գյուղատնտեսական հումքի, պարենի, պաշարների ապակենտրոնացման և դրանց պահպանման համար պահեստների ցանցի ծավալման, • կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նկատմամբ անասնաբուժասանիտարական գործունեության ուժեղացված հսկողության իրականացման, • անկած կենդանիներից նմուշառման և լաբորատոր հետազոտության անցկացման, • սանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողության իրականացման, ինչպես նաև բուսասանիտարական հսկման ենթակա բեռների զննման հարցերը: Ուսումնական հարցերն իրականացվել են ամբողջ ծավալով: [b] Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am [/b]

Նմանատիպ նյութեր