211652_close_icon
views-count16341 դիտում article-date 21:25 22-04-2019

Կարող ա հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի. Սերժ Սարգսյան

Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ցանկանում, որ այս շինությունը, շենքը, որտեղ տեղակայված է «Հանրապետականի» ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր, սա շատ կարևոր է: Այս մասին այսօր կուսակցություն անդամագրված երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է երիտասարդների կողմից նշվող «մեղադրանքին», որ հնարավորինս շուտ ակտիվանա, Սերժ Սարգսյանը նշեց. «Որևէ ընտրված մարդ չի կարող ուրիշներին, հակառակ իրենց ցանկության, մղել ակտիվ գործողությունների, յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է սկսի ընդհանուր ակտիվ շարժումը, մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու, վստահ եղեք: Ուղղակի այդ ակտիվությունը պետք է ուղղված լինի երկիրը ավելի լավը դարձնելուն, պետք է լինի ընդհանուր հոսանքի մեջ, ընդհանուր ծրագրերի մեջ: Իսկ ընդհանրապես կուսակցությունում կան մարդիկ, ովքեր ակտիվություն են ցուցաբերում, բայց ես կցանկանայի, որ դուք ունենաք հստակ քաղաքացիական կեցվածք, այս բնագավառում, որքան ուզում եք, ակտիվանանք բոլորս միասին»,-ասաց նա: Սերժ Սարգսյանը նշեց, որ գուցե դա երիտասարդների կողմից ցանկություն է, ոչ թե մեղադրանք: «Մեղադրանքը հիմա շատ է հնչում տարբեր մարդկանց բերաններից, ես չեմ կարծում, որ մեր երիտասարդները մեղադրանք պետք է հնչեցնեն, երևի ցանկություն է: Ես անկեղծ եմ ասում, շատ ասելիք չունեմ ձեզ, կունենամ այն ժամանակ, երբ որ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ և կպատասխանեմ մեզանով հետաքրքրված լրատվամիջոցների հարցերին»,-ասաց նա: Հարցին, թե մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել երկրում, Սերժ Սարգսյանն ասաց, որ երբ ժամանակը գա, բոլոր հարցերին կպատասխանի: «Կարող է հարցերի քչություն լինել, պատասխանների քչություն չի լինի»,-ասաց նա: Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=1&v=PF6f2_o2q30]NEWS.am[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր