1709 դիտում
10:52 23-04-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը
ՀՀ ԱԺ-ն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։
Այն շրջանառության մեջ էին դրել ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը։
Լ. Նազարյանը նշել է, որ աջակցության տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, իսկ քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:
ԱԺ փոխխոսնակը հավելել է, որ կարող է խոսք լինել ոչ միայն ֆինանսական, այլև այլ տեսակի օժանդակության մասին, որովհետև կան մարդիկ, ովքեր առողջական, հոգեբանական խնդիրներ ունեն:
Նմանատիպ նյութեր
1997 դիտում
12:24 22-01-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետռեգիստրի տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»