2596 դիտում
21:32 23-04-2019
Շիտակ, առանց դավերի. Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել` ինչպես շփվել Պուտինի հետ. Sputnik
[url=https://armeniasputnik.am/karabah/20190423/18230228/shitak-aranc-daveri-pashinyany-zelenskun-xorhurde-tvel-inchpes-shpvel-putini-het.html?fbclid=IwAR3gtXn8Z5rMjTG5xgFQSzIK7Y0hVU5whIfAHAHJDZFsQ3hdITSO2W3byYE]Sputnik-[/url]ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է հարաբերություններ կառուցել պարզ ու ազնիվ ձևով։ Այս մասին RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցի Պուտինի հետ։
Նշենք, որ ընտրությունների օրը Նիկոլ Փաշինյանը ուկրաիներենով շնորհավորել էր Զելենսկուն հաղթանակի առթիվ ու նրան հաջողություն էր մաղթել։ Նա համոզմունք էր հայտնել, որ նոր նախագահը ամեն ջանք կգործադրի, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի հասնեն։
«Չեմ կարծում, որ նրա համար դժվար կլինի շփվել ՌԴ նախագահի հետ։ Մի պայման կա. լինել շիտակ, ազնիվ, առանց դավերի, ու դժվար չի լինի», – ասել է ՀՀ վարչապետը։
Փաշիկյանը նաև ընդգծել է, որ սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի, այլև բոլոր մարդկանց հետ հարաբերություններին։
«Ցանկացած մարդ գնահատում է, երբ զրուցակիցը չի փորձում խաբել նրան, խորամանկություններ անել, ինչ–որ բան աղավաղել։ Կարծում եմ` սա ճիշտ վարվելաձև է բոլոր հարաբերություններում։ Հնարավոր է` դիվանագիտության, միջազգային գործերում դա այդքան էլ հաճելի չէ։ Բայց ես բոլորի հետ եմ այդպես շփվում», – ասել է նա։
Մանրամասներն՝ [url=https://armeniasputnik.am/karabah/20190423/18230228/shitak-aranc-daveri-pashinyany-zelenskun-xorhurde-tvel-inchpes-shpvel-putini-het.html?fbclid=IwAR3gtXn8Z5rMjTG5xgFQSzIK7Y0hVU5whIfAHAHJDZFsQ3hdITSO2W3byYE]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
16:45 19-08-2022
Էրդողանը Զելենսկուն առաջարկել է կազմակերպել նրա հանդիպումը Պուտինի հետ
10229 դիտում
10:31 12-10-2017
Լևոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է. «Առավոտ»
Այս բաժնից
1012 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր