211652_close_icon
views-count4549 դիտում article-date 11:37 24-04-2019

Մխիթար Հայրապետյանն այցելել է Մատենադարան և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր երկու արտագնա հանդիպում է ունեցել։ Մասնավորապես, պատգամավորը, նախ, այցելել է Մատենադարան, որտեղ հանդիպել է տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ։ Կողմերը զրուցել են իրականացվող աշխատանքների, Մատենադարանի կարիքների՝ կոնկրետ մասնագետների պատրաստման, վերապատրաստման, առավել մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու մասին, քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները։ Զրույցից հետո Հայրապետյանը ծանոթացել է Մատենադարանի՝ վերականգնման բաժնի աշխատանքներին, շրջայց կատարել գիտական մասնաշենքում՝ արխիվում և ընթերցասրահում։ Մատենադարանից հետո Մ․ Հայրապետյանն այցելել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման կենտրոնական գրասենյակ։ Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ քննարկել են աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ազգային և հոգևոր կյանքում ներգրավելու հնարավորությունները, անդրադարձել ազգային, պետական և եկեղեցական տարբեր հարցերի, կարևորել ավանդական արժեքների պահպանումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր