211652_close_icon
views-count826 դիտում article-date 19:45 26-02-2024

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» (ԱԽՈԵ) ծրագրի ամփոփման և նոր ծրագրեր նախաձեռնելու հեռանկարները:

Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել ԲՏԱ նախարարության և Համաշխարհային բանկի միջև ձևավորված գործընկերությունը, ներկայացրել նախարարության գործունեության առաջնահերթ ուղղությունները:

Մխիթար Հայրապետյանը խոսել է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացմանն ուղղված նոր օրենսդրական փաթեթի մշակման մասին, ներկայացրել մանրամասներ ՏՏ համայնքի հետ անցկացվող քննարկումների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացի վերաբերյալ:

Կարոլին Գեգինատը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, խոսել ԱԽՈԵ-ի կատարման ընթացքի և ՀՀ կառավարության գործընկերների հետ ձևավորված արդյունավետ համագործակցության մասին:

Կարոլին Գեգինատը նաև իր տեսակետն է հայտնել Հայաստանում ՏՀՏ ոլորտի տպավորիչ զարգացման և աշխատաշուկայի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում թվայնացման գործընթացին և նախարարության առաջատար դերակատարմանը, արհեստական բանականության գործիքների կիրառմանը, ստարտափ էկոհամակարգին, կրթական ծրագրերին: Նշված համատեքստում նախարարն ընդգծել է, որ հետազոտությունը և զարգացումը (R&D) նախարարության առաջնահերթ ուղղություններից է:

Նմանատիպ նյութեր