«Սաութհեմթփոնի» խաղացողը խփել է ԱՊԼ-ի պատմության ամենաարագ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՊԼ-ի 31-րդ տուրից հետաձգված «Ուոթֆորդ»-«Սաութհեմփթոն» խաղում գրանցվել է մրցաշարի պատմության ամենաարագ գոլը:
«Սաութհեմփթոնի» հարձակվող Շեյն Լոնգը աչքի է ընկել արդեն 8-րդ վայրկյանին: Ընդ որում, խաղը սկսել էին «Ուոթֆորդի» ֆուտբոլիստները:
Ուշագրավ է, որ «Ուոթֆորդը» պատասխան գոլը խփեց հանդիպման վերջին րոպեին և խաղն ավարտվեց 1:1:
Նշենք, որ այժմ ԱՊԼ-ում «Սաութհեմփթոնի» խաղացողներին երկու ռեկորդ է պատկանում. ամենաարագ գոլի և ամենաարագ հեթ-տրիկի:
2015թ. մայիսին «Սաութհեմթփոնի» նախկին կիսապաշտպան Սադիո Մանեն, որը ներկայումս հանդես է գալիս «Լիվերպուլում», «Ասթոն Վիլլայի հետ խաղում (6:1) երեք գնդակ խփեց 2 րոպե 56 վայրկյանում: