1094 դիտում
16:36 25-04-2019
Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
Ապրիլի 24-ին Ավստրիայի դաշնային խորհրդարանում կայացավ ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի Ազգային խորհրդի 3-րդ նախագահ Աննելիզե Կիտցմյուլլերի և Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև բարեկամության խմբի անդամները:
Դեսպան Պապիկյանը խորհրդանշական և կարևոր համարեց Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը Ավստրիայի խորհրդարանում հանդիպումը և շնորհակալություն հայտնեց այս հարցում Ավստրիայի խորհրդարանի կողմից 2015 թվականին ընդունված որոշման համար։ Դեսպանը կարևորեց նաև Հայաստանի և Ավստրիայի խորհրդարանական համագործակցության հետագա խթանումը՝ այդ թվում նաև երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ շփումների միջոցով: Կարևորեց նաև երկու երկրների խորհրդարանների միջև փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Ավստրիայի հարուստ փորձը խորհրդարանական կառավարման ոլորտում:
Գուդրուն Քուգլերն իր հերթին նշեց, որ Ավստրիայի խորհրդարանում մեծ կարևորություն են տալիս Հայաստանի և ՀՀ ԱԺ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, ինչը պայմանավորված է Հայաստանի և Ավստրիայի միջև փոխհարաբերությունների բարձր մակարդակով:
Երկուստեք կարևորվեցին նաև խորհրդարանական բարձրաստիճան շփումները, վստահություն հայտնելով, որ դրանք նոր լիցք կհաղորդեն երկու երկրների միջև համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1293 դիտում
11:39 20-03-2019
Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին
Այս բաժնից
616 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
907 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
652 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով