10585 դիտում
15:30 25-04-2019
Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում են կատարել. նախարար Թորոսյանն այցելել է հիվանդին ու դոնորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից. լյարդի մի բիլթը աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը։ Հայկական բժշկագիտության մեջ այս կարևորագույն միջամտությունը հնարավոր է դարձել առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։
Փոխպատվաստումը կատարվել է ամբողջությամբ անվճար Աստղիկ բժշկական կենտրոնում (արտերկրում նման վիրահատության գինը տատանվում է 100.000$ շրջանակներում):
Առողջապահության նախարարությունը կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումը այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Նախատեսում ենք նաև 2020թ. բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի կարողանանք ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր։
Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում թե՛ դոնորին, թե՛ ռեցիպիենտին»։
Նախարարը գրառման տակ հրապարակել է տեսանյութ՝ վիրահատության ավարտից։
Ավելի ուշ նախարարը գրառել է, որ այցելել է հիվանդին ու դոնորին, ովքեր մայր (հիվանդը) ու դուստր (դոնորը) են։
«Քիչ առաջ այցելեցի լյարդի փոխպատվաստում ստացած պացիենտին և նրա դստերը՝ դոնորին։ Խոսեցինք բժշկական անձնակազմի հետ։ Պացիենտի վիճակը կայուն է։ Արագ ապաքինում եմ ցանկանում երկուսին էլ»,-գրել է Ա. Թորոսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15137 դիտում
14:03 23-10-2019
Բացառիկ վիրահատություն ՀՀ–ում. Երևանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4826 դիտում
11:46 14-02-2020
51-ամյա երեւանցուն շտապ լյարդի փոխպատվաստում է պահանջվում. անհրաժեշտ է ֆինանսական օգնություն
17763 դիտում
23:30 16-06-2017
Մահացել է Եվրոպայում առաջին անգամ սրտի փոխպատվաստում կատարած բժիշկը
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»