«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 40 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 0-2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում «կարմիր սատանաներն» արդեն 50 գոլ են բաց թողել։
Ինչպես հաղորդում է Bleacher Report-ը, վերջին անգամ ԱՊԼ-ի մեկ խաղարկությունում այդքան գոլ ՄՅՈւ-ն բաց է թողել 40 տարի առաջ՝ 1978-79թթ․ մրցաշրջանում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/04/25/man-utd/974184]Armsport.am[/url]-ը:
Ուշագրավ է, որ այն ժամանակ Պրեմիեր լիգայի ձևաչափն այլ է եղել, և առաջնությանը մասնակցել է ոչ թե 20, այլ 22 թիմ։ Այդ մրցաշրջանում չեմպիոն է դարձել «Լիվերպուլը»։